Ի՞նչ կարդալ Գրքի երեվանյան փառատոնին

Սեպտեմբերը շա~տ գրքահոտ է։

Գրքի երևանյան միջազգային փառատոնն այս տարի անց է կացվելու սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին և գրքասերների համար պատրաստել է բազմաթիվ նոր գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, հետաքրքիր քննարկումներ և թատերական ներկայացումներ, նույնիսկ՝ գրական սթենդափ ու բաթլ։ Եվ իհարկե, զեղչով գրքեր ձեռք բերելու հրաշալի հնարավորություն։

Գրականագետ Դիանա Խաչատրյանը փառատոնի հարուստ ծրագրից առանձնացրել է նոր գրքերի շնորհանդեսները, որոնք տեղի են ունենալու փառատոնի շրջանակում։

Սեպտեմբերի 6

ժամը 12:00-ին Ազգային պատկերասրահում  փառատոնի հանդիսավոր բացումն է՝ «Միսաք Մեծարենցի մատանին» ցուցադրությամբ

ժամը17:00-ին արձակագիր Մհեր Իսրայելյանի «3 Ա-ի ինքնամոռաց արշավանքը» գրքի շնորհանդեսն է («Անտարես» հրատարակչություն)

ժամը 19:00-ին Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմությունը» ժողովածուի շնորհանդեսն է («Գրանիշ» գրական համայնք)։

Սեպտեմբերի 7

ժամը 12:00-ին բանաստեղծ Հուսիկ Արայի «Երբ սիրում եմ քեզ» ճողովածուի շնորհանդեսն է («Անտարես»)

ժամը 13:00-ին Էրվե Լը Տըլյեի «Անոմալիա» գրքի շնորհանդեսն է («Զանգակ» հրատարակչություն)

ժամը 15:00-ին Մարգարիտ Դյուրասի «Ցավը» վեպի շնորհանդեսն է («Ակտուալ արվետս» հրատարակչություն)

ժամը 18:00-ին բանաստեղծ Կարեն Անտաշյանի «Չոռ» ժողովածուի շնորհանդեսն է ( «Գրանիշ» գրական համայնք)։

Սեպտեմբերի 8

Փառատոնի փակման օրը ժամը 12:00-ին Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի «Ընձառյուծ» վեպի շնորհանդեսն է («Անտարես»)։

Բոլոր միջոցառումները տեղի են ունենալու Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում։

Ի՞նչ կարդալ Գրքի երեվանյան փառատոնին: 1 комментарий

Оставьте комментарий